Իսպանիայի կանանց առաջնության 16-րդ տուրի խաղում «Բարսելոնան» հաղթել է «Լաս Պլանասին» 7։0 հաշվով։
Այս հաղթանակը կատալոնական թիմի համար 50-րդ անընդմեջ հաղթանակն էր Իսպանիայի առաջնության խաղերում։
Ինչպես հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը, «Բարսան» մրցաշարի պատմության մեջ առաջին թիմն է, որը 50 անընդմեջ հաղթանակ է տարել։ Գոլերի տարբերությունը այս խաղերում 247-19 է։
Վերջին անգամ «Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում պարտվել է 2021 թվականի հունիսին, երբ հանդիպել էր Մադրիդի «Ատլետիկոյի» հետ (3-4):