Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Բարսելոնան» 1:0 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»: Հաղթական գոլը խփեց Ուսման Դեմբելեն։
Այս գոլը 1500-րդն էր կատալոնացիների համար Իսպանիայի գավաթում, ըստ Misterchip-ի: Մրցաշարի 121-ամյա պատմության ընթացքում ոչ մի թիմ ավելի շատ գոլ չի խփել, քան «Բարսելոնան»:
Ընդհանուր առմամբ, կատալոնական ակումբը մասնակցել է 42 եզրափակիչ։
























































