ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կվերադառնա Իսպանիայի հավաքական, հայտնում է As-ը։
Ըստ աղբյուրի՝ ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն պատրաստվում է հանդիպել ֆուտբոլիստի հետ։
Այնուամենայնիվ, Ռամոսի ընդգրկումը Եվրո-2024-ի ընտրական փուլի Նորվեգիայի և Շոտլանդիայի դեմ խաղերի հայտացուցակում կասկածի տակ է: Դա կախված կլինի խաղացողից:
36-ամյա իսպանացին չի ընդգրկվել Կատարում կայանալիք ԱԱ-2022-ի հայտացուցակում։ Ռամոսը ազգային հավաքականի կազմում անցկացրել է 180 հանդիպում և խփել 23 գոլ՝ նա ազգային հավաքականի հանդիպումների քանակով ռեկորդակիր է։
Այս մրցաշրջանում նա ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում։
























































