«Բարսելոնան» դժվարությունների է բախվել՝ իր 18-ամյա կիսապաշտպան Գավիին որպես առաջին թիմի խաղացող գրանցել փորձելիս։ Ինչպես հաղորդում է Marca-ն՝ Լա լիգան ծանուցել է կապտանռնագույններին, որ մրցաշարի տարբեր կանոնների չհամապատասխանելու պատճառով տաղանդավոր կիսապաշտպանը ստիպված կլինի համալրել երիտասարդական թիմը։
Չնայած պաշտպան Ժերար Պիկեի՝ կարիերան ավարտելուն և հարձակվող Մեմֆիս Դեպայի՝ «Ատլետիկո» տեղափոխվելուն, կատալոնացիներն ամեն դեպքում չեն համապատասխանում առաջնության բոլոր կանոններին։ «Բարսելոնան» չի իրականացնում երկու կետ․ պայմանագրերը երկարաձգելիս նա կարող է գերազանցել հաջորդ մրցաշրջանի կազմի սահմանաչափը, ինչպես նաև չունի հստակ ֆինանսական պլաններ առաջիկա երկու տարիների համար՝ ակտիվացված տնտեսական լծակների պատճառով։
Այս կերպ, պայմանագրերի երկարաձգման կամ ֆուտբոլիստներին որպես հիմնական թիմի խաղացող գրանցելու շուրջ ստեղծված իրավիճակը վերաբերում է ոչ միայն Գավիին, այլև Ռոնալդ Արաուխոյին, Ինյակի Պենյային և Ալեխանդրո Բալդեին։