«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը ճանաչվել է «Նապոլիի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղի (1:1) լավագույն ֆուտբոլիստ:
Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Աիտոր Կարանկան բացատրել է «Բարսելոնայի» կիսապաշտպանին այդ մրցանակը հանձնելու իր որոշումը:
«Սա իսկապես դժվար որոշում է, բայց ինձ համար հենց այս մրցավեճում աչքի ընկավ Բուսկետսը: Նա փորձեց վերահսկել խաղի տեմպը, իսկ Սեմեդուին տված նրա փոխանցումը օգնեց «Բարսային» հավասարեցնել հաշիվը:
Առանց գնդակի խաղում նա պահպանեց իր թիմի հավասարակշռությունը»,- Կարանկայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: