Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի հանդիպման նախօրեին խոսել է մրցակցի մասին։
«Նրանք շատ լավ խաղացողներ ունեն: Մենք պետք է հավատարիմ մնանք մեր խաղին, որպեսզի փորձենք հաղթել մրցակցին:
«Ռեալում» չեմ կարող առանձնացնել միայն մեկ խաղացողի, շատ խաղացողներ կարևոր են այս ակումբի համար։ Սա շատ մրցունակ թիմ է։ Մենք պետք է կիրառենք ողջ ոգևորությունն ու ցանկությունը նրանց արգելքը հաղթահարելու համար։ Մարտավարությո՞ւն: Եթե ասեմ, մրցակիցն էլ կիմանա։
Ինչ վերաբերում է մարզիչ Անչելոտիին, ապա ես շատ կցանկանայի հանդիպել նրա հետ և սովորել նրանից որոշ բաներ։ Կարլոն ինձ շատ լավ մարդ է թվում»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն։