«Ալ Նասրը» առաջարկ է արել Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչին։ Այս մասին հայտնում է Okaz-ը։
Աղբյուրի համաձայն՝ Սաուդյան Արաբիայի ակումբը հետաքրքրված է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մոդրիչի տեղափոխությամբ։ «Ալ Նասրը» 37-ամյա խորվաթ ֆուտբոլիստին առաջարկել է երկուսուկես տարվա պայմանագիր։ Առաջարկվող պայմաններով Մոդրիչը յուրաքանչյուր մրցաշրջանում կստանա ավելի քան 40 միլիոն եվրո: Եթե ձմռանը կիսապաշտպանը չտեղափոխվի «Ալ-Նասր», ապա ակումբը հաջորդ ամառ կփորձի ձեռք բերել նրան անվճար՝ ազատ գործակալի կարգավիճակով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ալ-Նասր» խաղացող էր դարձել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։