«Ատլետիկոյի» նախկին պաշտպան Դիեգո Գոդինը, ով այժմ հանդես է գալիս արգենտինական »Վելես Սարսֆլդեում», խոսել է Լա Լիգայում Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի դեմ խաղալու մասին:
«Կարծում եմ, որ Մեսսիին պահելն ավելի դժվար է. Մենք ժամանակակիցներ ենք։ Իմ բախտը չբերեց, քանի որ նրանց հետ միաժամանակ խաղում էի Եվրոպայում։ Նրանք «Ատլետիկոյից» մի քանի գավաթներ խլեցին: Առանց Մեսսիի՝ «Բարսելոնայում» և առանց Ռոնալդուի՝ «Ռեալում», մենք հաստատ կունենայինք ևս մեկ հաղթանակ Լա Լիգայում և գուցե նույնիսկ Չեմպիոնների լիգայում: Մենք կարողացանք մրցել այդ հրեշների հետ»,-ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
35-ամյա Մեսսին «Բարսելոնայում» խաղացել է 2004-ից 2021 թվականներին և իսպանական ակումբի կազմում անցկացրել է 778 հանդիպում՝ դառնալով 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ:
37-ամյա Ռոնալդուն 2009-ից 2018 թվականներին հանդես է եկել Մադրիդի «Ռեալում» և նրա կազմում անցկացրել 438 հանդիպում, խփել 450 գոլ և կատարել 131 գոլային փոխանցում։