«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի կիսապաշտպան Էդուարդ Կամավինգայի՝ այլ ակումբ հնարավոր տեղափոխության մասին։
«Այս թիմն անձեռնմխելի է։ Եվ խոսքը միայն վետերանների մասին չէ, այլ բոլոր խաղացողների։ Կամավինգայի հնարավոր տեղափոխությո՞ւնը։ Նա անձեռնմխելի է՝ ինչպես Մոդրիչը և Կրոսը»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Կամավինգան կարող է վարձավճարով տեղափոխվել «Արսենալ»։
Հիշեցնենք, որ Կամավինգան «Ռեալ» է տեղափոխվել «Ռենից» 2021 թվականին։