Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր կառաջարկի պաշտպան Նաչո Ֆերնանդեշին, հայտնում է AS-ը։
33-ամյա իսպանացու գործող համաձայնագիրն ակումբի հետ հաշվարկված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Նոր պայմանագիրը նախատեսված կլինի 1 տարով։
Նշվում է, որ հունվարից նա կկարողանա այլ ակումբների հետ բանակցել անվճար տրանսֆերի շուրջ։
Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում ֆուտբոլիստը 7 հանդիպում է անցկացրել «Ռեալի» կազմում։