Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մոտ ժամանակներս կարող է գլխավորել Բրազիլիայի ազգային հավաքականը, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ ֆեդերացիայի ղեկավարներն արդեն աշխատում են իսպանացի մասնագետի հրավիրելու ուղղությամբ, որի հետ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ այս պաշտոնի հավակնորդների ցանկում են նաև Ժոզե Մոուրինյոն (Ռոմա), Ֆերնանդո Դինիզը (Ֆլումինենսե) և Կարլո Անչելոտին (Ռեալ Մադրիդ):
Էնրիկեի վերջին աշխատավայրը Իսպանիայի հավաքականն էր, որը նա լքեց ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչում Մարոկկոյից կրած պարտությունից հետո ։
Բրազիլիայի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 1-ին տեղը։
























































