Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայի տեղափոխությունը։
«Նա խաղացող է, ով եկել է այստեղ ոգևորությամբ և իր լավագույն մարզավիճակին վերադառնալու ցանկությամբ: Մենք վստահ ենք, որ կտեսնենք դա:
Այնտեղ նա ցույց տվեց իր ուժը, հուսով ենք, որ դա կկրկնվի։
Դեպայը հիշեցնում է ինձ Դիեգո Կոստային, ով նույնպես սկսեց խաղալ որպես ոչ որպես մաքուր հարձակվող, բայց հետո դարձավ 9 համար. նա կանոնավոր կերպով գոլեր էր խփում և պայթյունավտանգ էր», — Սիմեոնեի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» 28-ամյա հարձակվողի տրանսֆերի համար Մադրիդի «Ատլետիկոն» վճարել է 3 միլիոն եվրո։
























































