Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Մեմֆիս Դեպայը խոսել է Անտուան Գրիզմանի հետ մադրիդյան ակումբ տեղափոխվելուց առաջ զրույցի մասին։
«Գրիզմանն ինձ շատ լավ բաներ ասաց ակումբի մասին: Սա անակնկալ չէր. Երբ հասա, տեսա այն ամենը, ինչ սպասում էի։ Ինձ լավ ընդունեցին, շատ հաճելի էր։ Ամեն ինչ շատ հարմար է, մարզադաշտը հիանալի է, ես շատ կուզենայի մասնակցել հանդիպմանը՝ երկրպագուներին ճանաչելու համար»,- Դեպայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հունվարի 20-ին հայտնի դարձավ, որ Դեպայը 2,5 տարով պայմանագիր է կնքել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։ Այս մրցաշրջանում հարձակվողը «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդամենը 4 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։
«Ատլետիկոն» 28 միավորով զբաղեցնում է Իսպանիայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: