«Ալաշկերտի» նախկին ռմբարկու Միհրան Մանասյանը այսուհետ կզբաղեցնի թիմի պետի պաշտոնը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։
«Հաջողություն և պրոդուկտիվ աշխատանք ենք մաղթում Մանասյանին նոր կարգավիճակում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Իր կարիերայի լավագույն տարիները Մանասյանն անցկացրել է Երևանի «Ալաշկերտում», որի կազմում 3 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն։ «Ալաշկերտից» հետո Մանասյանը խաղացել է նաև «Գանձասար-Կապանում», «Լոռիում» և «Վանում»։