Մեմֆիս Դեպայը պայմանագիր է կնքել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ, հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։
Ըստ լրատվամիջոցների՝ տրանսֆերի գումարը կազմել է 3-4 մլն եվրո։
Այս մրցաշրջանում Մեմֆիսը բոլոր մրցաշարերում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 4 խաղում 1 գոլ է խփել։ Ընդհանուր առմամբ նա խաղադաշտում անցկացրել է մոտ 200 րոպե։
28-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Լիոնում», ՊՍՎ-ում և «Մանչեսթեր Յունայթեդում»: