Մեքսիկական «Պումաս» ակումբի և Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Դանի Ալվեշը, որը կասկածվում է սեռական ոտնձգությունների մեջ, ձերբակալվել է Բարսելոնայում, հայտնում է Cadena Ser-ը։
39-ամյա բրազիլացին ուրբաթ առավոտյան ներկայացել է Կատալոնիայի մայրաքաղաքի ոստիկանական բաժանմունք հարցաքննության, որից հետո նրան ձերբակալել են։ Առաջիկայում դատարանը նրա նկատմամբ պետք է խափանման միջոց ընտրի։
Ալվեշը կասկածվում է դեկտեմբերի 30-ին Բարսելոնայի գիշերային ակումբում երիտասարդ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Ալվեսը հերքում է մեղադրանքները։