«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի հարձակվող Անսու Ֆաթիի մասին։
«Մենք պայմանավորվեցինք, որ նա կխաղա կես ժամ, քանի որ կիրակի լինելու է մեկնարկային կազմում։ Ֆաթին շատ լավ մակարդակով խաղաց։ Նա կրկին ցույց տվեց մեզ այն խաղը, որը մենք ուզում ենք տեսնել: Նա արտասովոր խաղացող է»,- Չավի խոսքն է մեջբերել Marca-ն։
20-ամյա իսպանացին «Բարսելոնայում» հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից։ Այս մրցաշրջանում նա իսպանական ակումբի կազմում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։