«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է Իսպանիայի գավաթի խաղարկության «Սեուտայի» հետ հանդիպումը (5:0):
«Վերջերս մենք դրական փորձ ունեցանք, և շատ լավ է, որ չենք իջեցրել նշաձողը: Առաջին խաղակեսում խնդիրներ կային, բայց մենք դրանք լուծեցինք երկրորդ կեսում և լավ խաղացինք։ Մենք շատ բարձր մոտիվացիա ունեինք, գործին լուրջ ու պրոֆեսիոնալ էինք վերաբերում։ Մենք ուրախ ենք և ցույց տվեցինք, որ հիանալի կազմ ունենք։
Մենք թիմ ենք, և սա շատ կարևոր է։ Այս ֆուտբոլիստները մասնակցել են շատ կարևոր հանդիպումների և ապագայում կարևոր դեր են խաղալու։
Եթե ոչ մեկին ձեռք չբերենք, ապա դա ողբերգություն չի լինի, բայց շատ ավելի լավ կլիներ, եթե նորեկներ ունենայինք։ Մեմֆիսն անձամբ խնդրեց ինձ բաց թողնել իրեն։
Երկու-երեք շաբաթ առաջ մենք այս մարզավիճակում չէինք, բայց հիմա ավելի ուժեղ ենք։ Իսկ Իսպանիայի Սուպերգավաթը հաղթելը մեզ պետք է թույլ տա հավատալ, որ կարող ենք պայքարել ցանկացած մրցակցի հետ:
«Սեուտայի» հետ խաղը բարդ ստացվեց, ես զարմացած եմ, որ թիմը նման արդյունքներ ունի՝ հաշվի առնելով իր ցուցադրած խաղամակարդակը։ Ինձ դուր եկավ նրանց խաղը: Ես զարմացած եմ, որ թիմն այդքան քիչ միավոր ունի, նրանց հաջողություն եմ մաղթում։ Ես սխալվեցի, երբ ասացի, որ մեր բախտը բերել է վիճակահանության ժամանակ»,- Չավիի խոսքն է մեջբերել Marca-ն։