Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ՊՍԺ-ի դեմ խաղում գրանցած դուբլի մասին։
37-ամյա պորտուգալացին լավագույն խաղացող է ճանաչվել «Ալ Նասրի» և «Ալ-Հիլալի» աստղերի՝ ՊՍԺ-ի դեմ ընկերական խաղում (4:5)։
«Ես այնքան ուրախ եմ, որ վերադարձել եմ խաղադաշտ և գոլեր խփել:
Հաճելի էր տեսնել հին ընկերների», – գրել է Ռոնալդուն Instagram-ի իր էջում։