Կիևի «Դինամոյի» կիսապաշտպան Վիկտոր Ցիգանկովը մոտ է իսպանական «Ժիրոնայի» շարքերը համալրելուն։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ուկրաինացին արդեն համաձայնեցրել է նոր ակումբի հետ անձնական պայմանագրի պայմանները։
«Ժիրոնայի» և Կիևի «Դինամոյի» միջև գործարքը վերջնական փուլում է։ Նախկինում սպասվում էր, որ Վիկտորն իսպանական ակումբին կմիանա մրցաշրջանի ավարտին անվճար, սակայն կողմերը որոշեցին արագացնել գործարքը։
Transfermarkt-ը 25-ամյա Ցիգանկովի տրանսֆերային արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում Վիկտորն Ուկրաինայի Պրեմիեր լիգայում դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































