Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ ունեցած հարաբերությունների մասին:
«Եթե հարցնեք «Բավարիայի» ցանկացած ֆուտբոլիստի, շատերը Գվարդիոլային կանվանեն լավագույն մարզիչը, որի հետ աշխատել են: Ինձ դուր եկավ խաղալ նրա թիմում:
Ակնկալում եմ ավարտել իմ կարիերան «Ռեալում», այնպես որ մենք դժվար թե նորից միասին աշխատենք: Բայց ուրախ կլինեի նորից խաղալ նրա գլխավորությամբ: Մենք դեռ շփվում ենք, ես երբեք չեմ մոռանա այն ամենը, ինչ ես սովորել եմ նրանից:
Պետք չէ շատ տեսանյութեր դիտել՝ հասկանալու համար, որ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղալը դժվար կլինի: Կլինեն շատ հետաքրքիր խաղեր, յուրաքանչյուր դրվագ կարևոր կլինի: «Սիթին» արդեն կորցրել է չեմպիոնությունը Պրեմիեր լիգայում, բայց մեր զույգում երկու կողմերն էլ կխաղան իրենց ամբողջ ներուժով», — Կրոսի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը «Ռեալի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև կկայանա վաղը ՝ փետրվարի 26-ին, Երևանի ժամանակով 00:00-ին:
Totogaming բուքմեյքերական ընկերությունը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 2,9 գործակցով, «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը ՝ 2,35, իսկ ոչ ոքին՝ 3,7։