«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայի գործակալ Սեբաստյան Լեդուտը հերքել է «Ինտերի» հետ բանակցություններ վարելու մասին խոսակցությունները։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ակումբները պլանավորում են ֆուտբոլիստների փոխանակում անել, որի արդյունքում կապտանռնագույնների կազմ կտեղափոխվի Խոակին Կոռեան։
«Ոչ մի բանակցություն չի ընթանում Մեմֆիսի՝ «Ինտեր» տեղափոխության վերաբերյալ։ Կարող եմ հերքել բոլոր այդ հաղորդագրությունները, որովհետև դա այն հնարավորությունը չէ, որը մենք քննարկում ենք»,- գործակալի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ Դեպայն առաջվա պես ուզում է հունվարին հեռանալ կատալոնական ակումբից, ու նրան ձեռք բերելու գլխավոր թեկնածուն Մադրիդի «Ատլետիկոն» է։
























































