Ժերար Պիկեն և Շակիրան բաժանվել են դեռ անցած տարի, բայց կոլումբացի երգչուհին 2023 թվականի սկզբին անակնկալ կերպով նոր երգ հրապարակեց իսպանացի ֆուտբոլիստի մասին՝ չտալով վերջինիս անունը:
Երգում Շակիրան ասում է «Դու Ferrari-ն փոխեցիր Renault Twingo-ի հետ, իսկ Rolex-ը՝ Casio-ով»:
Պաշտպանն անուղղակիորեն արձագանքել է երգչուհու խոսքերին: Ժերարը սկզբում մեդիալիգայի նախագահների մասնակցությամբ կոնֆերանսին ներկայացավ Casio-ի ժամացույցով՝ նշելով նաև, որ Քինգս լիգան այսուհետ համագործակցելու է Casio-ի հետ:

Բայց սրանով Պիկեն չսահմանափակվեց. մեդիալիգայի խաղերից մեկին նա ժամանել է Renault Twingo-ի մակնիշի մեքենայով:

























































