«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը (3-1).
«Առաջին տիտղոսը Չավիի համար։ Մենք ունենք հիանալի ֆուտբոլիստների սերունդ։ Գավին հիանալի գոլ խփեց, մյուս երկու գոլերը նա ստեղծեց, նա արժանի է լինել եզրափակչի լավագույն խաղացողը, բայց «Բարսելոնան» բարձր մակարդակով խաղաց հիանալի մարզչի գլխավորությամբ, որը Չավին է։
«Ռեալն» արժանի մրցակից էր, նրանք գիտեն՝ ինչպես հաղթել և ինչպես պարտվել արժանապատվորեն։ Ֆլորենտինո Պերեսը մի երկու գեղեցիկ խոսք ասաց խաղից հետո Բուսկետսին։
Սա առանձնահատուկ պահ է, քանի որ Իսպանիայի Սուպերգավաթը կարևոր է, և մենք շնորհավորում ենք Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային մրցաշարի հիանալի կազմակերպման համար, մենք շատ հպարտ ենք, որ դրա մի մասն ենք կազմում։ Եվ սա յուրահատուկ իրադարձություն է երկրպագուների համար, քանի որ մենք խոստացել ենք վերադարձնել նրանց ուրախությունը։
Չավին ունի այն գիտելիքները, անհատականությունը, ոճը, որը ցուցադրում է «Բարսելոնան»: Նա այս յուրահատուկ խաղաոճի ճարտարապետներից մեկն է»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
























































