Էր Ռիադում (Սաուդյան Արաբիա) կայացավ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչի հանդիպումը, որում «Բարսելոնան» 3-1 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»։
Կատալոնացիների կազմում գոլերի հեղինակներ դարձան Պեդրին, Գավին և Ռոբերտ Լևանդովսկին, մադրիդցիների կազմում՝ Կարիմ Բենզեման։
«Բարսայի» գլխավոր մարզիչ Չավիի համար այս տիտղոսն առաջինն է որպես կատալոնական ակումբի մարզիչ։
«Բարսելոնան» իր պատմության մեջ 14-րդ անգամ դարձավ սուպերգավաթակիր․ դա մրցաշարի ռեկորդն է։ «Ռեալը» նման 12 տիտղոս ունի։
























































