Իսպանական Լա Լիգայի 17-րդ տուրի խաղում «Ատլետիկոն» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Ալմերիայի» հետ․ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։
18-րդ րոպեին Անխել Կորեան առաջ մղեց մադրիդցիներին հաշվի մեջ։ Առաջին խաղակեսում տանտերերը կարողացան հավասարեցնել հաշիվը․ 37-րդ րոպեին աչքի է ընկել Էլ-Բիլալ Տուրեն։
Երկրորդ խաղակեսի վերջնամասում Դիեգո Սիմեոնեի թիմը մնաց տասը հոգով. երկրորդ դեղին քարտը ստացավ Սերխիո Ռեգիլոնը։
Մրցաշարային աղյուսակում «Ատլետիկոն» 28 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Ալմերիան» 18 միավորով 13-րդ տեղում է։
























































