Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ասել է, որ թիմի խաղացողները դեռ հաղթանակի ծարավ են։
««Ռեալի» խաղացողները հոգնե՞լ են հաղթանակներից։ Դա ճիշտ չէ։ Մենք խոսում ենք խաղացողների մասին, որոնց առաջին հաղթանակները եղել են դեռ 2013-ին, բայց նրանք մինչև հիմա քաղցած են և երբեք չեն կշտանա տիտղոսներից։ Նրանք հոգեբանորեն շատ ուժեղ են։
«Ռեալը» ակումբ է, որտեղ քեզ առավելագույն պահանջներ են ներկայացվում, և ոչինչ խաղացողներին չի ստիպում մտածել, որ իրենց գործն ավարտված է»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Marca-ն։
























































