Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն պատմել է այն մասին, թե ինչպես է ազգային թիմում փորձել լուծել «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների միջև տարաձայնությունները:
«Հոգեբանը մեզ խորհուրդ տվեց հանդերձարանում շորերի կախիչ տեղադրել, որպեսզի ֆուտբոլիստները այնտեղ կախեն իրենց ակումբների մարզաշապիկներն ու վերցնեն ազգային թիմինը: Բայց ես շտապում էի և այդպես էլ այդ միջոցը չկիրառեցի»,- դել Բոսկեի խոսքերն է փոխանցում The Athletic-ը:
Դել Բոսկեն Իսպանիայի հավաքականի հետ հաղթել է աշխարհի 2010 թվականի առաջնությունում և Եվրո-2012-ում: Ակումբային մակարդակում իսպանացին աշխատել է Մադրիդի «Ռեալի» հետ:
























































