«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Բետիսի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։
«Այս խաղում մենք տարբեր փուլեր ենք անցել։ Առաջին խաղակեսն ամբողջությամբ մերն էր։ Բայց մենք գոլ չխփեցինք, և դա արդեն տեղի է ունեցել «Ատլետիկոյի», «Էսպանյոլի», «Ինտերսիթիի» դեմ խաղերում: Մրցակիցը հավասարեցրեց հաշիվը, մենք նորից առաջ անցանք հաշվի մեջ, իսկ հետո Մորոն զարմանալի գոլ խփեց։
Մենք դժվարացրինք մեր կյանքը բարդ մրցակցի հետ խաղում։ Մենք այլ կերպ էինք պաշտպանվում, քան «Ատլետիկոյի» հետ խաղում, հոգնած էինք։
Մենք պետք է ավելի հասուն դառնանք։ Երկրորդ գոլը խփեցինք, բայց երրորդը չկարողացանք։ 2022 թվականի աշխարհի առաջնությունից հետո մենք անընդհատ բախվում ենք այդ խնդրին։ Մենք շատ երիտասարդ խաղացողներ ունենք, ինչը կարող է ազդել մեր խաղի վրա: Բայց մենք պայքարեցինք մինչև վերջ և հասանք եզրափակիչ։
Տեր Շտեգենը կարևոր խաղացող է։ Ես հիացած եմ նրանով։
Միշտ ցանկանում եմ խաղալ ուժեղագույնների դեմ և հաղթել նրանց։ «Ռեալը», կարծում եմ, այս պահին լավագույն թիմերի թվում է»,- Չավիի խոսքն է մեջբերել Marca-ն։
























































