«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը կարող է կարիերան շարունակել «Ատլետիկոյում», հայտնում է Footmercato-ն:
Աղբյուրի համաձայն՝ խաղացողին ավելի շատ դուր է գալիս իսպանական ակումբ տեղափոխվելու տարբերակը, չնայած, որ նրա ծառայություններով հետաքրքրվում են «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը»:
26-ամյա մարոկկացին «Ֆիորենտինայում» հանդես է գալիս 2020 թվականի հունվարից։ Այս մրցաշրջանում նա իտալական ակումբի կազմում անցկացրել է 21 հանդիպում։