«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է կատալոնական ակումբում անցկացրած ժամանակաշրջանի մասին։
««Բարսելոնայում» ես աշխարհի ամենաերջանիկ տղան էի։ Եթե ինձ վիճակված է այնտեղ վերադառնալ, ապա ամեն ինչ այլ կերպ կլինի։ Ամեն ինչ կտարբերվի այն ժամանակվանից, երբ ես ֆուտբոլիստ էի։ Տեսնենք՝ ինչ է սպասվում մեզ ապագայում»,- Ինյեստայի խոսքերն է փոխանցում The Athletic-ը։
Ինյեստան «Բարսելոնայի» սան է։ Հիմնական թիմում հանդես է եկել 2002-2018 թվականներին։
























































