«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Իսպանիայի սուպերգավաթի խաղերը Սաուդյան Արաբիայում անցկացնելու մասին որոշումը։
«Իմ կարծի՞քը Իսպանիայի սուպերգավաթը Սաուդյան Արաբիայում անցկացնելու մասին։ Մենք պրոֆեսիոնալներ ենք, և հասկանալի է, որ դա բիզնես է։ Կարծում եմ՝ բոլոր ակումբները կշահեն այդ որոշումից։ Այդ ընտրությունն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր»,- Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Այսօր՝ հունվարի 11-ին, Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակչում կխաղա «Վալենսիայի» հետ, մյուս կիսաեզրափակչում կմրցեն «Բարսելոնան» ու «Բետիսը»։ Մրցաշարի եզրափակիչը կկայանա հունվարի 15-ին։
























































