Կարլո Անչելոտին Իսպանիայի Սուպերգավաթի խաղին ընդառաջ տեղի ունեցած մամուլի ասուլիս ընթացքում խոսել է Գատուզոյի հետ հարաբերությունների մասին:
Սուպերգավաթի Կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալը» կխաղա «Վալենսիայի» հետ։
«Մենք լավ ժամանակներ ենք ունեցել. Մենք երկու Չեմպիոնների լիգա ենք հաղթել։ Դրանից հետո հարաբերությունները միշտ չէ, որ լավ են եղել։ Անձնական խնդիրներ են եղել. Ես չեմ ուզում խոսել դրանց մասին։ Գատուզոյի բոլոր թիմերը խաղում են ինտենսիվ ոճով։ Նա հստակ ինքնություն ունի»,- ասել է մարզիչը:
Հանդիպումը կկայանա հունվարի 11-ին։ Կիսաեզրափակիչ մյուս խաղում «Բարսելոնան» կհանդիպի «Բետիսի» հետ։
























































