«Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը, ով ավարտել է Ֆրանսիայի հավաքականում իր կարիերան, խոսել է Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի խաղի մասին ԱԱ-2022-ի եզրափակչում։
«Իրականում կան բաներ, որոնք ես չեմ կարող անել։ Դարպասում անլուրջ պահվածքը, մրցակցին իբր ապակայունացնելը, դա մի բան է, որը ես չգիտեմ, թե ինչպես անել:
Ես չափազանց ռացիոնալ եմ, չափազանց ազնիվ, որպեսզի դա անեմ»,- Լյորիսի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը պարտվեց Արգենտինայի հավաքականին (3:3, 2:4՝ 11-մետրանոցներով): Մրցաշարի լավագույն դարպասապահ է ճանաչվել Էմիլիանո Մարտինեսը։