Ինչպես հայտնի է՝ իսպանական Մեդիալիգայում հանդես է գալիս Լա լիգայի խաղացողներից մեկը, որը գաղտնիությունը պահելու համար դաշտ է դուրս գալիս դիմակով և փակ հագուստով։
Քինգս լիգան նախապես հայտարարել էր, որ Xbuyer Team-ի կազմում խաղում է Enigma 69 մականունով ֆուտբոլիստ։
Խաղի ընթացքում և դրանից հետո հեռուստադիտողները փորձել են հասկանալ, թե ով է թաքնված դիմակի տակ։ Սակայն ընդմիջմանը հեռարձակման մեջ է հայտնվել ֆուտբոլիստի վզից մի հատված, երբ նա կախել է գլուխը։
Խաղացողի վզի դաջվածքից հեռուստադիտողները հասկացել են, որ Enigma 69-ը Նանո Մեսան է։ 27-ամյա հարձակվողն այս պահին պրոֆեսիոնալ ֆուտբոլում առանց ակումբի է․ նա անցած ամառ է հեռացել «Կադիսից»։
Կարիերայի ընթացքում նա խաղացել է նաև «Լևանտեում» և «Էյբարում»։
Ինչպես հաղորդում է Marca-ն Enigma 69-ի մասնակցությունը խաղին չի արդարացրել հեռուստադիտողների սպասելիքները։ Նրա թիմը նվազագույն հաշվով պարտվել է Ագուերոյի Kunisports-ին, իսկ ինքը արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։
























































