Ֆեռան Տորեսը և Ստեֆան Սավիչը կարող են որակազրկվել մինչև 12 խաղով։
Լա Լիգայի 16-րդ տուրի «Ատլետիկո»-«Բարսելոնա» (0։1) հանդիպման 92-րդ րոպեին մրցավար Խոսե Մունուերո Մոնտերոն դաշտից հեռացրել է Տոռեսին և Սավիչին այն բանից հետո, երբ նրանց պայքարը վերածվել է ծեծկռտուքի։
Այս միջադեպի համար երկու խաղացողներն էլ կարող են երկարաժամկետ որակազրկում ստանալ Լա Լիգայում: Որոշիչ կլինի այն, թե ինչպես կմեկնաբանի Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան նրանց գործողությունները։
Եթե Սավիչի և Տոռեսի գործողությունները դիտարկվեն որպես ագրեսիա, ապա խաղացողները կարող են որակազրկվել 4-ից 12 խաղով։ Սակայն, եթե միջադեպը դիտարկվի որպես խաղային դրվագ, ապա որակազրկման ժամկետը չի գերազանցի 3 խաղը։
























































