Իսպանական հեռուստաընկերությունը հարցազրույց է վերցրել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիից՝ Մադրիդի «Ատլետիկոյի» (1-0) դեմ խաղից հետո ուղիղ եթերում օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները:
Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչը հոլոգրաֆիայի միջոցով հայտնվել է հեռուստաընկերության տաղավարում՝ մինչդեռ նա գտնվել է Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում:

Չավիի բարձրորակ հոլոգրաֆիկ պատկերը փոխանցել է իսպանացի մասնագետի շարժումները, միմիկան և բառերը, ինչը լրագրողներին օգնել է գլխավոր մարզչի հետ քննարկել խաղը:
Չավին նաև լրագրողների հետ քննարկել է բոլոր վտանգավոր և վիճելի դրվագները, այդ թվում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է Գրիզմանի՝ խաղի վերջին րոպեներին կատարած հարվածը:

«Բարսելոնան» Պրիմերայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում՝ 16 խաղից հետո վաստակած 41 միավորով:
























































