«Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը 12-րդ չոր հանդիպումն է անցկացրել իսպանական Պրիմերայի ընթացիկ առաջնությունում՝ գերազանցելով իր նախորդ ցուցանիշը:
Գերմանացի դարպասապահը ոչ մի գնդակ բաց չի թողել Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» դեմ խաղում (1-0): Այս կերպ, տեր Շտեգենը Պրիմերայի 16 խաղերից 12-ում դարպասն անառիկ է պահել:
2021/22 մրցարջանի ընթացքում նա ընդհանուր առմամբ մասնակցել է 35 խաղի է և 11 չոր հանդիպում անցկացրել:
30-ամյա տեր Շտեգենը 2014 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայի» կազմում: Ընթացիկ մրցաշրջանում նա դարձել է կատալոնական թիմի չորրորդ ավագը: