Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի խաղում «Վիլյառեալից» կրած պարտությունը (1:2).
«Մենք պետք է հանգստություն պահպանենք, բայց պարզ է, որ սա ծանր պարտություն է։ Մեզ դեռ մնացել է մրցաշրջանի կեսը, ուստի չպետք է վատթարացնենք իրավիճակը»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:
«Վիլյառեալը» վաստակեց 27 միավոր և բարձրացավ Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնական։ «Ռեալ» երկրորդն է 38 միավորով: