«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հարցազրույց է տվել Լա Լիգայում Մադրիդի «Ատլետիկոյի» հետ առաջիկա դիմակայության մասին։
«Մենք խաղում ենք ամեն շաբաթ, և յուրաքանչյուր խաղ կարևոր է: «Ատլետիկոյի» հետ հանդիպումը որոշիչ չէ, բայց այն ազդեցություն կունենա մրցաշարային աղյուսակի վրա։ Դժվար արտագնա հանդիպում է լինելու պաշտպանությունում ուժեղ մրցակցի դեմ: Պետք է շանսեր ստեղծենք ու պետք է ավելի արդյունավետ գործենք, քան նախորդ երկու խաղերում։
Ակնկալում եմ տեսնել շատ լավ խաղացած թիմ։ Նրանք սովորաբար օգտագործում են 5-3-2 կամ 4-4-2 սխեման: Մենք պետք է պատրաստ լինենք այն մարտահրավերին, որը «Ատլետիկոն» նետում է մեզ»,- ասել է Չավին։
























































