Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Զենիթի» գլխավոր մարզչի օգնական Անատոլի Տիմոշչուկի դեմ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրի համաձայն՝ Տիմոշչուկի բոլոր ակտիվները 10 տարով արգելափակվելու են։
Նույն ժամանակահատվածում Տիմոշչուկին արգելվել է միջոցներ հանել երկրից, ինչպես նաև արգելվել է մուտք գործել Ուկրաինայի տարածք։
Բացի այդ, Ուկրաինայի հավաքականի նախկին խաղացողը զրկվել է պետական բոլոր պարգեւներից։
Անատոլի Տիմոշչուկը սանկտ-պետերբուրգյան թիմում է 2017 թվականից: