«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները։ Մրցաշարի այս փուլում «Բարսելոնան» կխաղա «Սեուտայի» հետ։
«Առաջին անգամ մեր բախտը բերեց վիճակահանության ժամանակ այն պահից, երբ ես դարձա «Բարսելոնայի» մարզիչ:
Բայց դա պետք է ապացուցել խաղադաշտում: Թղթի վրա մենք ավելի ուժեղ ենք, բայց դա միայն թղթի վրա է։ Եղել է այնպես, որ թույլ մրցակիցները մեզ հաղթել են։ Ավելի առաջ գնալու համար պետք է հիանալի խաղ ցուցադրել»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպումները կանցկացվեն հունվարի 17-ից 19-ը։