Կիսապաշտպան Ուոռեն Զաիր-Էմերին դարձավ ՊՍԺ-ի պատմության ամենաերիտասարդ խաղացողը, որը երբևէ դաշտ է դուրս եկել փարիզյան թիմի մեկնարկային կազմում պաշտոնական խաղում։
Զաիր-Էմերին ՊՍԺ-ի մեկնարկային կազմում հայտնվեց երեկ՝ հունվարի 6-ին, Ֆրանսիայի գավաթի 1/32-ի «Շատորուի» դեմ խաղում (3-1): Ֆուտբոլիստը դաշտում անցկացրեց 90 րոպե։ Ֆրանսիացի կիսապաշտպանը 16 տարեկան 9 ամսական և 29 օրական էր։ Նա գերազանցեց փարիզեցիների պաշտպան Մամադու Սակոյի ռեկորդը, որը ՊՍԺ-ի կազմում դաշտ էր դուրս եկել 17 տարեկան և 1 օրական հասակում։
Զաիր-Էմերին ֆրանսիական ակումբի սան է։
























































