«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան, իսկ ներկայումս իսպանական մեդիա ֆուտբոլային լիգայի նախագահ Ժերար Պիկեն հայտնել է, որ մրցաշարին Լա լիգայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է մասնակցում։
Ինչպես հաղորդում է Պիկեն՝ Լա լիգայի խաղացողի ով լինելը լիարժեք գաղտնի կմնա։ Ֆուտբոլիստը կխաղա դիմակով, իսկ մարմինը փակ կլինի։ Հայտնի է միայն, որ նրա տարիքը 30-ից ցածր է, և նա հանդես է գալու Buyer Team-ի կողմից։
Հիշեցնենք՝ նախորդ տարվա դեկտեմբերի վերջին Պիկեն հայտարարեց Kings League կոչվող իսպանական Մեդիալիգան հիմնելու մասին։ Մրցաշարին կմասնակցի 12 թիմ, խաղերը կանցկացվեն 7-ը 7-ի դեմ ձևաչափով։ Ակումբների նախագահները հայտնի բլոգերներ և նախկին ֆուտբոլային աստղեր են։ Օրինակ, Kunisports թիմը ղեկավարում է նախկին արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, իսկ 1K թիմը՝ նախկին իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը։