«Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին հրաժարվում է նոր պայմանագիր կնքել իսպանական ակումբի հետ։ Իրավիճակին հետևում է «Մանչեսթեր Սիթին», որը հետաքրքրված է նոր ձախ պաշտպան ձեռքբերելու հնարավորությամբ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Մենդին 2019 թվականի ամռանն է դարձել «Ռեալի» ֆուտբոլիստ, ուր տեղափոխվել էր «Լիոնից»։ Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա պաշտպանը թիմի կազմում 18 հանդիպման է մասնակցել և դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։ Կողմերի միջև պայմանագիրն ավարտվում է 2025 թվականին։
«Ռեալը» 15 տուրից հետո Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում ՝ իր ակտիվում ունենալով 38 միավոր։ Նույնքան միավոր ունի «Բարսելոնան»։
«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 17 խաղից հետո վաստակած 39 միավորով։