«Լիոնի» կիսապաշտպան Ուսեմ Աուարը հանդես կգա Ալժիրի ազգային հավաքականում։
Այս մասին հայտարարել է Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Դաջիդ Զեֆիզեֆը։
«Աուարը տվել է մեզ իր համաձայնությունը՝ միանալու Ալժիրի ազգային հավաքականին: Մենք բանակցություններ ենք վարում նաև Ամին Գուիրիի հետ («Ռենի» հարձակվող), բայց դեռ ոչինչ որոշված չէ»,- մեջբերում է ֆեդերացիայի նախագահին Footmercato-ն։
Երկու ֆուտբոլիստներն էլ ծնվել են Ֆրանսիայում և ունեն Ֆրանսիայի քաղաքացիություն, ինչպես նաև հանդես են եկել Ֆրանսիայի տարբեր տարիքային հավաքականներում:
























































