Կիսապաշտպան Պեդրին ասել է, որ «Բարսելոնան» բոլոր ջանքերը կգործադրի Լա Լիգայում հաղթելու համար։
«Լա Լիգան մեզ համար շատ կարևոր է, և մենք ամեն ինչ կանենք այն նվաճելու համար։
Երբ մենք լավ ենք խաղում և լավ ֆիզիկական մարզավիճակում ենք, մենք անկասելի ենք: Ճիշտ է, մենք դեռ տիտղոսներ չենք նվաճել, բայց Բարսայի ոճը, հարմարվելով այսօրվա ֆուտբոլին, կարող է տիտղոսներ ու հաղթանակներ բերել, և դա շուտով կտեսնենք»,- Պեդրիի խոսքերն է մեջբերում DAZN-ը։
Լա Լիգայի 15 տուրից հետո «Բարսելոնան» վաստակել է 38 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականը՝ խփած և բաց թողած գոլերի լավագույն տարբերության շնորհիվ առաջ անցնելով Մադրիդի «Ռեալից»։
























































