Հարձակվող Ուսման Դեմբելեն հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ «Բարսելոնայից»: Ֆրանսիացին նաև հայտնել է, որ չի մտածում ՊՍԺ տեղափոխվելու մասին:
«Ես երջանիկ եմ այստեղ և կշարունակեմ աշխատել «Բարսելոնայում» իմ ճանապարհը շարունակելու համար:
Տեղափոխվե՞լ ՊՍԺ. Ոչ, ես ինձ այստեղ լավ եմ զգում։ Ես այստեղ լավ կյանք ունեմ, մարզիչը հավատում է ինձ, ղեկավարությունը նույնպես հավատում է ինձ։
Ես գոհ եմ իմ հավատից և ակումբում իմ դիրքից»,- Դեմբելեի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
«Բարսելոնան» Լա Լիգայի 15 խաղում վաստակել է 38 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։
























































