«Ինտերսիթիի» կիսապաշտպան Օրիոլ Սոլդեվիլան, որը հեթ-տրիկ է հեղինակել Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ խաղում, պատմել է, որ իր ամբողջ ընտանիքը երկրպագում է կատալոնական թիմին.
«Ես «Բարսելոնայի» սոսյոս եմ («Բարսելոնայի» պաշտոնական ֆան-ակումբի գրանցված անդամ, որը ձայնի իրավունք է ունենում ակումբի համար առանցքային որոշումների ընդունման հարցում): Իմ հայրն ու հորեղբայրը՝ նույնպես: Մեր ամբողջ ընտանիքը կատալոնական ակումբի երկրպագու է:
Ակնհայտ է, որ սա երազանք է: Ես երազում եմ հայտնվել «Բարսելոնայում»: Բայց ես պետք է շարունակեմ ստեղծել իմ կարիերան ու գնալ դեպի բարձունքներ»,- ասել է Սոլդեվիլան Cadena Ser-ի եթերում:
Հիշեցնենք՝ «Բարսան» այդ խաղում լրացուցիչ ժամանակում 4-3 հաշվով հաղթանակ է տարել: Կատալոնական թիմի կազմում աչքի են ընկել Ռոնալդ Արաուխոն, Ուսման Դեմբելեն, Ռաֆինիան և Անսու Ֆատին:
























































