«Ռեալը» 3 տարվա մեջ առաջին անգամ գոլ չի ընդունել Իսպանիայի գավաթի խաղարկությունում:
Կառլո Անչելոտիի թիմը 1/16 եզրափակչում հաղթել է Իսպանիայի 4-րդ դիվիզիոնի «Կասերենյո» թիմին և դուրս է եկել 1/8 եզրափակիչ: Հանդիպման միակ գոլը հեղինակել է բրազիլացի կիսապաշտպան Ռոդրիգոն:
Այսպիսով, մադրիդյան ակումբն ընդհատել է Իսպանիայի գավաթի խաղարկությունում բաց թողած գոլերի 5-խաղյա շարքը:
2020 թվականի հունվարին «Ռեալը» հաղթել է «Սարագոսային» 4-0 հաշվով: Իսպանական ակումբը վերջին անգամ հենց այդ խաղում գոլ բաց չէր թողել Իսպանիայի գավաթում:
























































